Մշակութային09:52, 30 Մարտ 2016
«Հրանտ Դինք» հիմնադրամը Թուրքիայում գրադարան է հիմնել

Թուրքիայում «Հրանտ Դինք» հիմնադրամը գրադարան է բացել: Ըստ Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի կայքի` նախատեսվում է, որ գրադարանից հիմնականում կօգտվեն հայկական մշակույթի ու հայոց պատմության վերաբերյալ ուսումնասիրություն կատարող մասնագետները, ուսանողները, ինչպես նաև հայ համայնքի անդամները:
Գրադարանում և դրա արխիվում 20 հազար գրքերի ու պարբերականների հետ միասին առկա են բազմաթիվ տեսասկավառակներ և ձայնասկավառակներ, քարտեզներ և այլ աղբյուրներ: Նախատեսվում է գրադարանի ֆոնդը հարստացնել անձնական արխիվներով ու հավաքածուներով:
Նշվում է, որ ուսումնասիրողները հնարավորություն կստանան գրադարանում իրենց փնտրած, բայց չգտած գրքերի անունները գրացնել հատուկ մատյանում, ինչի արդյունքում այդ գրքերից շատերը կընդգրկվեն գրադարանի գրքաֆոնդի մեջ:
Գրադարանում գրանցված նյութերի ցուցակն ամբողջությամբ զետեղված է www.hrantdink.org կայքում:
Նշվում է, որ այցելուները ազատորեն կկարողանան օգտվել գրադարանի ողջ տպագիր ու թվային աղբյուրներից միայն գրադարանում: Նյութերը գրադարանից հանելու համար անհրաժեշտ կլինի լրացնել հատուկ թերթիկ, մեկ տարվա համար նվիրաբերել 100 թուրքական լիրա (35 $) և դառնալ գրադարանի անդամ:
Նշվում է, որ գրադարանը որպես նվիրատվություն կընդունի Թուրքիայի փոքրամասնությունների, հայոց պատմության ու մշակույթի, հայերեն լեզվի ու գրականության մասին գրքեր ու արխիվային նյութեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |