Տարածաշրջան13:58, 30 Մարտ 2016
Թուրքիայի ԶՈՒ-ն հրապարակել է արևելյան 3 նահանգներում զոհված քուրդ զինյալների թիվը

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը տեղեկություն է հրապարակել, թե արևելյան շրջաններում իրականացվող գործողությունների ժամանակ քանի քուրդ զինյալ է սպանվել («Քուրդիաստանի բանվորական կուսակցության» ներկայացուցիչ՝ PKK-ական- խմբ.) :
Մարդին նահանգի Նուսայբին շրջանում միայն երեկ 14 քուրդ զինյալ է սպանվել, վերացվել է 25 ինքնաշեն պայթուցիկ: Նուսայբին շրջանում գործողությունների ամբողջ ընթացքում սպանվել է 137 զինյալ, վերացվել է 262 պայթուցիկ:
Շըրնաք նահանգում երեկ սպանվել է 5 գրոհային, վերացվել է 12 ինքնաշեն պայթուցիկ, իսկ գործողությունների ամբողջ ընթացքում շրջանում սպանվել է 118 զինյալ, վերացվել է 258 պայթուցիկ:
Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում երեկ սպանվել է 4 զինյալ, երկուսը՝ գերի վերցվել: Շրջանում սպանված զինյալների թիվը հասել է 92-ի, իսկ վնասազերծված ինքնաշեն պայթուցիկների քանակը 93-ի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |