Տնտեսական08:40, 31 Մարտ 2016
Թուրքիայում արտահանման և ներմուծման ծավալներն աճել են

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը և մաքսային գործերի ու առևտրի նախարարությունը հրապարակել են 2016թ. փետրվարի վերաբերյալ երկրի արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշները:
Թուրքական «Milliyet» թերթի կայքի փոխանցնմամբ՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ապրանքների արտահանման մակարդակը փետրվարին աճել է 1.4 տոկոսով՝ կազմելով 12 մլրդ 406 մլն դոլար: Իսկ ներմուծման ծավալները նվազել են 8.1 տոկոսով՝ հասնելով 15 մլրդ 571 մլն-ի:
Այսպիսով, արտաքին առևտրի պակասորդը նվազել է 32.8 տոկոսով՝ 4 մլրդ 709 մլն -ից հասնելով 3 մլրդ 165 մլն դոլարի:
Հունվարին գրանցված արդյունքների հետ համեմատելիս արձանագրվել է, որ առաջընթաց է գրանցվել և արտահանման (16 տոկոս աճ) , և ներմուծման (4.8 տոկոս աճ) ոլորտում:
Թուրքիայից արտահանվող ապրանքներն ամենից շատ ուղղվում են դեպի Եվրամիության երկրներ (46.3 տոկոս), ընդ որում այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 10.8 տոկոսով՝ կազմելով 5մլրդ 740 մլն դոլար: Արտահանումը հիմնականում ուղղված է դեպի Գերմանիա (1 մլրդ 166 մլն դոլար), Անգլիա (1 մլրդ 57 մլն), Շվեյցարիա (1 մլրդ 47 մլն) և Իրաք (712 մլն):
Հրապարակված տվյալների համաձայն՝ Թուրքիան ամենից շատ ապրանքներ է ներմուծում Չինաստանից (2 մլրդ 59 մլն դոլար), Գերմանիայից (1 մլրդ 772 մլն), Ռուսաստանից (1 մլրդ 189 մլն) և ԱՄն-ից 985 մլն) :
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |