Ղարաբաղ19:20, 04 Ապրիլ 2016
Էրդողանն իր աջակցությունն է հայտնում «եղբայրական Ադրբեջանին»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական «Կարմիր Մահիկ» կազմակերպության խորհրդի նիստում քիչ առաջ ունեցած ելույթի ընթացքում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանը՝ ասելով.
«Թուրքիան Ղարաբաղի հարցում մշտապես Ադրբեջանի կողքին է եղել և կշարունակի լինել: Ղարաբաղը մի օր անպայման իր իսկական տիրոջը կվերադարձվի. Ադրբեջանինը կլինի: Ես հավատում եմ դրան»: Այս մասին հայտնում է թուրքական «Sabah» պարբերականը:
Ընդգծելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր եղբայրական հարաբերությունները՝ Էրդողանն ասել է. «Վերջերս Անկարայի դեպքերից հետո Ադրբեջան պիտի մեկնեի, չգնացի: Իմ եղբայր Ալիևը զանգահարեց ու ասաց, որ ինքը կգա: Եկավ ու այստեղ մեր ցավը կիսեց: Այդ հանդիպման ժամանակ Ալիևի հետ մեր եղբայրական գրկախառնությունն ուղերձ էր աշխարհին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։
Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |