Տարածաշրջան13:01, 04 Ապրիլ 2016
Թուրք կուսկացապետը կարծում է, թե հայերն ու հույները Թուրքիայի դեմ հարձակման են պատրաստվում
Թուրքական «Պահպանողական վերելք կուսակցության» ղեկավար Ահմեթ Ռեյիզ Յըլմազը հայտարարել է, թե հայերը և հույները Թուրքիայի դեմ հարձակում են նախապատրաստում:
«Թուրքիան շատ բարդ ժամանակաշրջանում է հիմա: Լուռ թշնամիների ձայնները նույնպես սկսել է լսվել: Այժմ, երբ Սիրիայում պատերազմը ավելի է խորանում, հայերին և հույներին անպայման պետք է վերահսկողության տակ պահել, քանի որ Թուրքիան նրանց թիրախում է, իսկ վերջիններս աջակցում են արտաքին ուժերը»,- ասել է Յըլմազը՝ ընդգծելով, որ անմիջապես պետք է դադարեցնել փախստականների ընդունումը:
Քննադատելով իշխանությունների արտաքին քաղաքականությունը՝ Յըլմազն ասել է, որ Թուրքիան փողի դիմաց դարձել է փախստականներ ընդունող միակ երկիրն աշխարհում: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ փախստականների մեջ կան Սիրիայի հայեր, ասորիներ, եզդիներ, որոնք «թուրքերի դարավոր թշնամիներն են»:
Նշելով, թե թուրք ժողովուրդի գլխին վտանգ է կախված՝ կուսակցության ղեկավարն ասել է. «Այսչափ անպատասխանատու չի կարելի լինել: Երկիրը անհայտ ծագմամբ մարդկանց լցնելու անունը չի կարելի «մարդասիրություն» դնել: Այս պահի դրությամբ, ինչպես և նախկինում, բոլոր էթնիկ խմբերը, որ թուրքերի թշնամի են, ամբողջ աշխարհի կողմից կազմակերպվում են և պատրաստվում հակահարվածի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |