Քաղաքական08:49, 04 Ապրիլ 2016
Թուրքիայում հայերին արտաքսելու կոչեր են հնչում
Թուրքիայի «Մեծ միասնություն կուսակցության» (ՄՄԿ-BBP) ղեկավար Մուստաֆա Դեսթիջին լրագրողների հետ զրույցում հայահայկական կոչեր է հնչեցրել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը, թուրք կուսակցապետը, հայ-ադրբեջանական սահմանային բախումների մասին խոսելիս, իրենց աջակցությունն է հայտնել Ադրբեջանին:
Հայտարարել է, թե Թուրքիայում այժմ բնակվում է ՀՀ քաղաքացիություն ունեցող մոտ 100 հազար ապօրինի ներգաղթյալ և քանի դեռ հայերը Լեռնային Ղարաբաղը չեն հանձնել, պետք է նրանց արտաքսել:
«Հարկավոր է, որ Թուրքիան սրանց բոլորին անհապաղ արտաքսի երկրից: Պետք է արտաքսել ու հստակ դիրքորոշում ցուցաբերել»,- ասել է Մուստաֆա Դեսթիջին:
Նշենք, որ 1993-ին հիմնված այս կուսակցությունը համալրում է իշխանամետ քաղաքական ուժերի շարքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |