• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Մայիս, 2026
Երեքշաբթի 23:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն08:05, 04 Ապրիլ 2016

Կիպրոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենք է ընդունել

Կիպրոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենք է ընդունել

Կիպրոսի հանրապետության խորհրդարանը ընդունել  է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծ: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունների կողմից համատեղ մշակված նախագիծն արգելում է բոլոր ցեղասպանությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և ռազմական հանցագործությունների հերքումը:

Այս համատեքստում արգելվում է նաև Հայոց ցեղասպանության հերքումը, ինչի համար սահմանվում  է 5 տարվա ազատազրկում կամ 10.000 եվրո տուգանք:  Նշենք, որ Կիպրոսում նախկինում էլ նմանատիպ օրենք էր գործում, սակայն այն նախատեսում էր ցեղասպանության հերքողների պատիժը միայն այն դեպքում, եթե միջազգային դատարանները ընդունում են տվյալ պատմական փաստի իսկությունը:

Օրենքի նախագծի ընդունումից հետո խորհրդարանի նախագահ Յանաքիս Օմիրուն հայտարարել է, որ իրենք պատմական որոշում են ընդունել և երաշխավորել, որ խորհրդարանը հետամուտ է լինելու պատմական ճշմարտությունների պահպանմանը:

«Հայաստանը մեզ համար եղբայրական երկիր է, որի հետ պատմական կապեր ունենք: Հույն և հայ ժողովուրդները նույն ճակատագիրը ունեն: Կիպրոսի հույները 1974թ. թուրքերի զոհը դարձան: Մենք ապրիլի 24-ը հայտարարել ենք ազգային հիշատակի օր», -ասել է խորհրդարանի նախագահը:

Նշենք, որ Կիպրոսի հանրապետությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռ 1975թ.՝ դառնալով պատմական իրողություններն իրենց իրական անունով կոչող առաջին պետություններից մեկը: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}