Տարածաշրջան10:41, 08 Ապրիլ 2016
Զոհվածների մարմինների որոնման և փոխանակման համար Արցախն ու Ադրբեջանը պայմանավորվածության են եկել

ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը տեղեկացնում է, որ կողմերի միջեւ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ապրիլի 8-ին ժամը 15:00-20:00-ն ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան և հարավարևելյան հատվածներում ապահովվելու է կրակի դադարեցման խիստ ռեժիմ:
Դա երկու կողմերին հնարավորություն է տալու որոնել զոհվածների մարմինները և փոխանակել դիերը:
Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։ Գործընթացին ներկա են լինելու նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի ռազմական հարցերով օգնականները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |