• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն11:01, 11 Ապրիլ 2016

Բոստոնում հեռացվել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական վահանակը

Բոստոնում հեռացվել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական վահանակը

Ստամբուլի «Թուրքական պլատֆորմի» կողմից ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի Նորթ Էնդ արվարձանում տեղադրված Հայոց ցեղասպանությունը ժխտող  գովազդային ցուցանակը հանվել է: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Sabah» թերթի կայքը՝ ցուցանակը տեղադրվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ անցյալ շաբաթ ԱՄՆ կատարած այցից անմիջապես հետո:

Նույն աղբյուրի վկայությամբ՝ գովազդը հատուկ դիտավորությամբ տեղադրվել էր Բոստոնի Հայկական ժառանգության այգուց ընդամենը մի քանի թաղամաս հեռավորության վրա: «Ճշմարտություն = Խաղաղություն» վերտառությամբ վահանակը պատկերում էր Ռուսաստանի, Թուրքիայի և Հայաստանի դրոշների գույներով ներկված երեք ձեռք: Ընդ որում, Թուրքիան խորհրդանշող ձեռքը հաղթանակի ժեստ էր ցուցադրում, իսկ Ռուսաստանն ու Հայաստանը խորհրդանշող ձեռքերը խաչել էին մատներն, ինչպես սովորաբար անում են ստելիս:

Գովազդը նաև հղում էր կատարում Հայոց ցեղասպանության ժխտումը քարոզող FactCheckArmenia.com կայքին, որը ցեղասպանությունը որակում է որպես «հզոր  և  լավ  ֆինանսավորվող  հայկական  Սփյուռքի քարոզչություն»:

«Sabah»-ի համաձայն՝ սոցմեդիայում թուրքական ցուցապաստառի դեմ սկիզբ առած բողոքի ակցիայի արդյունքում գովազդային ընկերությունը հինգշաբթի օրը հեռացրել է ցուցանակը:

Ստամբուլի «Թուրքական պլատֆորմի» ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք կանխամտածված էին ընտրել վահանակի տեղադրման վայրը: Բացի այդ, նրանք նշել են, որ մինչև ապրիլի 24-ը պատրաստվում են ևս 100 նմանատիպ ցուցանակ տեղադրել ԱՄՆ-ի տարբեր վայրերում:

Նշենք, որ անցյալ տարի ևս «Թուրքական պլատֆորմը» վճարել էր նմանատիպ գովազդի տեղադրման համար, սակայն քննադատությունների ալիքը ստիպել էր հեռացնել այն:

Ուոթերթաունի Սբ. Հակոբ հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի  եկեղեցական  երիտասարդական կազմակերպության  նախագահ  Ահարոն Դերդերյանը թեմայի վերաբերյալ հետևյալ մեկնաբանություն է արել. «Դա կարծես մեջքից հարված լիներ: Անսպասելի  անակնկալ  էր  տեսնել  դա հենց այդտեղ (այգու հարևանությամբ)»:

Իսկ հակադիֆամացիոն լիգայի տեղի ղեկավար Ռոբերտ Օ. Տրեստանը նշել է. «Հայոց ցեղասպանությունը ժխտող այս վահանակը ոչ մի բանով չի տարբերվում և նույնչափ վիրավորական է, որքան Հոլոքոստը մերժելը»:

Նշենք, որ Հայոց ցեղասպանությունից փրկված մեծ թվով հայեր արտագաղթել էին ԱՄՆ, մասնավորապես՝ Բոստոն և Ուոթերթաուն: Ներկայումս շուրջ 25.000 հայ բնակվում է Մասաչուսեթսում, որն իր բնակչության թվով ԱՄՆ -ի նահանգների շարքում երկրորդն է:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}