Ղարաբաղ07:29, 13 Ապրիլ 2016
Ադրբեջանցի երգչուհի.«Խաղաղությամբ լինի, թե՝ պատերազմով, Ղարաբաղը հետ ենք վերցնելու»
Թուրքական իշխանամետ «Yeni Şafak» թերթի կայքը ներկայացնում է Ազերին անվամբ հայտնի ադրբեջանցի երգչուհի Անախանըմ Էթիբարի տեսակետները ղարաբաղա-ադրբեջանական լարվածության վերաբերյալ: Ավագ լեյտենանտի կոչում ունեցող այս երգչուհին հայտնի է Ադրբեջանում ու Թուրքիայում զինվորների համար կազմակերպած իր համերգներով և ռազմաշունչ երգերով:
«Ղարաբաղը մեր արդար պայքարն է: Խաղաղությամբ լինի, թե պատերազմով, մենք այն հետ ենք վերցնելու», - պնդում է Ազերինը: Ըստ նրա՝ Ղարաբաղի հարցը չպետք է թողնել հաջորդ սերունդներին: Հող գրավելու համար պետք է զոհեր տալ, ուստի նա բնական է համարում այն, որ իրենց զինվորներն ամեն օր զոհվում են:
Երգչուհին ինքն էլ պատրաստակամություն է հայտնում առաջին իսկ կանչի դեպքում «զենք վերցնել ու կռվել», քանի որ համոզմունք ունի, թե «իրենք արդար են, իսկ Ալլահը միշտ արդարների կողմն է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։
Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |