• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:42, 13 Ապրիլ 2016

Թուրք պատգամավորները մեկնել են Բաքու՝ ցավակցություն հայտնելու

Թուրք պատգամավորները մեկնել են Բաքու՝ ցավակցություն հայտնելու

Թուրքիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խմբի թուրք պատգամավորները մեկնել են Բաքու՝ ցավակցելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ռազմագործողությունների ժամանակ ադրբեջանցիների զոհվելու համար:

Թուրքական պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր, պրոֆեսոր Նեջդեթ Ունյուվարը:

Պատվիրակության կազմում է նաև գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Դուրսուն Չիչեքը: Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հայտնում է, որ պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ:

Վերջինիս, ողջունելով թուրք գործընկերների այցը Բաքու, շնորհակալություն է հայտնել Թուրքիային ղարաբաղյան վերջին զարգացումների ժամանակ Ադրբեջանին աջակցող հայտարարությունների համար: Իսկ Ունյուվարը հավաստիացրել է, որ Թուրքիան Ղարաբաղի հարցն ընկալում է որպես սեփական ազգային խնդիր, և  բոլոր կուսակցություններն Ադրբեջանի  հարցում նույն տեսակետն ունեն:

Թուրքական պատվիրակությունը հանդիպել է նաև Ադրբեջան-Թուրքիա խորհրդարանական բարեկամական խմբի ադրբեջանցի գործընկերների հետ: Հանդիպման ընթացքում Ունյուվարը փոխանցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Ահմեթ Դավութօղլուի, մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանի ցավակցությունները: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}