Տնտեսական09:57, 15 Ապրիլ 2016
Haber turk. «Հաշխարհային առևտրի 22%-ը բաժին է ընկնում իսլամական երկրներին»

Թուրքական «Haber turk» թերթի կայքը Ստամբուլում ապրիլի 14-15-ին ընթացող «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ) 13-րդ գագաթնաժողովի համատեքստում ուշագրավ ցուցանիշներ է ներկայացրել է անդամ երկրների տնտեսական ներուժի մասին:
Ըստ այդմ` ԻՀԿ-ի 57 անդամ երկրների ընդհանուր համախառն ներքին արդյունքը կազմում է 10 տրիլիոն դոլար, ինչն էլ իր հերթին կազմում է աշխարհի եկամուտների 11%-ը:
57 իսլամական երկրների արտաքին առևտուրը հասնում է 4.2 տրիլիոն դոլարի` կազմելով աշխարհի առևտրաշրջանառության 22%-ը (18.7 տրիլիոն դոլար):
Արտահանման ծավալների հանրագումարը դրամական արտահայտությամբ կազմում է 2.1 տրիլիոն դոլար:
Աշխարհի տարբեր երկրներ իրականացնող արտահանումների ծավալով ցուցանիշային դասակարգումը հետևյալ պատկերն ունի.
1. Սաուդյան Արաբիա (334 մլրդ դոլար),
2. Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) (260 մլրդ),
3. Մալազիան (234 մլրդ),
4. Ինդոնեզիան (176 մլրդ),
5. Թուրքիա (158 մլրդ),
6. Քաթար (132 մլրդ),
7. Նիգերիա (94 մլրդ)
8. Քուվեյթ (93 մլրդ)
9. Իրան (83մլրդ)
10. Իրաք (80 մլրդ):
ԻՀԿ-ի անդամ երկրների արտահանման 60%-ը կազմում են նավթն ու նավթամթերքը:
Այլ երկրներից ամենամեծ ներմուծումն անում է ԱՄԷ-ն`274 մլրդ դոլար:
Իսլամական երկրների՝ միմյանց հետ կատարած առևտրաշրջանառությունը 2014 թվականից անփոփխ է մնացել` 393 մլրդ դոլար:
Ամենաակտիվ առևտրաշրջանառությունն իրականացվում է ԱՄԷ-ի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իրանի, Ինդոնեզիաի և Մալազիայի միջև:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |