Տարածաշրջան07:38, 15 Ապրիլ 2016
Թուրքիայի ԶՈՒ ԳՇ նախկին պետ. «Ամենամեծ երազանքս Թուրքիայի և Ադրբեջանի միավորումն է»

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ (2008-2010 թթ.), բանակի գեներալ Իլքեր Բաշբուղը, հայտարարել է, որ իր ամենամեծ երազանքը Թուրքիայի և Ադրբեջանի միավորումնե մեկ պետության մեջ:
Ըստ թուրքական «metrogazetesi.com» լրատվական կայքի` Բաշբուղն այս հայտարարությունն արել է Էրզրումի Աթաթուրքի համալսարանում կազմակերպված «Ազգային քաղաքականություն, Մերձավոր Արևելք և Թուրքիա» գիտաժողովի ժամանակ:
Պահեստազորի թուրք գեներալը մասնավորապես ասել է. «Իմ ամենամեծ երազանքը Թուրքիայի և Ադրբեջանի` մեկ պետություն դառնալն է: Ասում ենք չէ՞ «մեկ ազգ երկու պետություն»: Առանց թարգմանիչի միմյանց հետ կարողանում ենք չէ՞ խոսել: Բայց դե հնարավոր չէ դա (միավորումը-խմբ.), թույլ չեն տա: Երանի հարմար նախադրյալներ լինեին»:
Բաշբուղը խոսել է նաև տարածաշրջանում Թուրքիայի դերի մասին` ասելով, որ մեծ տերությունները թույլ չեն տա, որպեսզի Թուրքիան տարածաշրջանային ուժ դառնա ու խորհուրդ է տվել երազող չլինել: Բաշբուղը թվարկել է տարածաշրջանային հզոր ուժ դառնալու համար Թուրքիային անհրաժեշտ նախապայմանները`
- ուժեղ տնտեսություն,
- ուժեղ քաղաքականություն
- և ուժեղ բանակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |