Քաղաքական09:10, 18 Ապրիլ 2016
Թուրք ընդդիմադիր պատգամավորները ԱՄՆ-ում խիստ քննադարության են ենթարկել իշխանություններին

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատվիրակությունը ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցել տարբեր պաշտոնատար անձանց հետ:
ԺՀԿ-ի փոխնախագահ Օզթյուրք Յըլմազը, որը եղել է պատվիրակության կազմում, հանդիպումների ավարտին «Ամերիկայի ձայնին» տված հարցավրույցի ժամանակ խստորեն քննադատել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP):
Ըստ թուրքական «Yenişafak» թերթի կայքի` Յըլմազն ասել է, որ Թուրքիան կրոնական քաղաքականության արդյունքում առանձնացել է և մեկուսացվել տարածաշրջանից:
«Թուրքիան երբևէ այսքան շատ քննադատության չի ենթարկվել: Թուրքիայում մամուլի վրա գործադրվող ճնշումները գլխավոր թեմաներից են: Ում հետ հանդիպում էինք, այդ թեման բացվում էր»,- ասել է թուրք ընդդիմադիրը:
Յըլմազն ավելացրել է, որ Թուրքիայում առկա գործընթացները վնաս են հասցնում երկրի ժողովրդավարական կառուցվածքին և դա շատ պարզ երևում է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |