• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 11:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն08:13, 20 Ապրիլ 2016

Քուրդ իրավապաշտպան.«1915թ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ մեծագույն չարիք էր»

Քուրդ իրավապաշտպան.«1915թ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ մեծագույն չարիք էր»

Քուրդ փաստաբան ու մարդու իրավունքների պաշտպան Էրեն Քեսքինը «մեծագույն չարիք» խորագրի ներքո անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը:

«1915թ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ  արմատական չարիք էր: 100 տարի առաջ այն աշխարհագրական տարածքում, որտեղ ապրում հիմա ենք, կատարվել  խոշոր ու անդառնալի մի հանցագործություն, որը հնարավոր չէ ոչ փոխհատուցել, ոչ ներել:

Համակարգված կործանիչ քաղաքականության կիրառմամբ հայ ազգը, հասարակական կազմակերպությունները, տնտեսությունը, արվեստն ու արհեստները, պատմությունն ու մշակույթը  ոչնչացվեցին», - գրում է Քեսքինը:

Հեղինակը հիշեցնում է ցեղասպանության հեղինակ «Միություն և առաջադիմություն» (İttihat ve Terakki) կուսակցության անդամ դոկտոր Նազըմի հետևյալ խոսքերը՝ «մենք պետք է հայ ազգին արմատախիլ անենք այս տարածքներից: Անգամ մեկ հոգի պիտի չփրկվի, հայ անունը պիտի մոռացվի»:

Քուրդ իրավապաշտպանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Օսմանյան կայսրության իրավահաջորդ Հանրապետական Թուրքիան,  «Միություն և առաջադիմություն» կուսակցության ցեղասպանագործ մտածելակերպն ընդունեց որպես իր հիմնադրման  գաղափարախոսություն:

Իսկ Մուսթաֆա Քեմալը, որը ժամանակին այդ կուսակցության անդամն ու ցեղասպանության գործող անձանցից էր, ցեղասպանագործներից շատերին նախարարի պաշտոններ շնորհեց:

«Թուրքիայի հանրապետության հիմնադրման ներկայացումը որպես հեղափոխության արդյունք, մեծ խաբեություն էր: Եվ թուրքական պաշտոնական գաղափարախոսությունն էլ ձևավորվեց այդ խաբեության հիման վրա: Թուրքական դատական համակարգն էլ ստեղծվեց այդ մեծ ստի՝ իրավաբանական հասկացությունների շրջանակներում վերաձևակերպվելու միջոցով», - գրում է Քեսքինը:

Հեղինակն ընդգծում է նաև, որ ցեղասպանված հայերի ողջ գույքն ու ունեցվածքը պետության կողմից «սեփականատեր չունեցող գույք» հռչակվեց (Emlak ı Metruke) և արդյունքում պետական մակարդակով, օրենքների օգնությամբ գողացվեց, թալանվեց: Այս գործընթացը շարունակվեց նաև Հանրապետական Թուրքիայում ու շարունակվում է միչև այսօր:

Իրավապաշտպանը շեշտում է, որ այսօրվա Թուրքիայում տեղի ունեցող այնպիսի անօրինական ու ատելություն քարոզող գործընթացներ, ինչպիսիք են Հրանտ Դինքի, Սևակ Բալըքչըի սպանությունն ու չհանգուցալուծվող դատավարությունները, Ցեղասպանությունը հերքող Փերինչեքի՝  Շվեյցարիա դեմ հարուցած և իր վերջո  հաղթանակով  ավարտված դատավարությունը, «հայ» բառը որպես մեծ վիրավորանք ընկալելը: Այդ ամենը գալիս են ցույց տալու, թե ինչպիսի հաջողություն է ունեցել թուրքական պետական գաղափարախոսությունը  ողջ թուրք ժողովրդի շրջանում:

Քուրդ իրավապաշտպանը հույս է հայտնում, որ թեկուզ ուշացումով, այնուամենայնիվ, մի օր միջազգային իրավունքի շրջանակներում Թուրքիան հարկադրված կլինի խոստովանելու, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և հատուցելու, ինչի համար, որպես մարդու իրավունքի պաշտպան, իրենք պայքարելու են մինչև վերջ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}