Տնտեսական12:48, 20 Ապրիլ 2016
Ռուսաստանն արգելում է թուրքական սմբուկի ներմուծումը

Ռուսաստանն ապրիլի 25-ից սկսած արգելելու է թուրքական սմբուկների ներմուծումը:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` նման հայտարարություն է տարածել ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով դաշնային ծառայությունը (Россельхознадзор):
Հայտարարության մեջ նշվել է, որ թուրքական արտադրության սմբուկների մեջ առողջության համար վտանգավոր նյութեր հայտնաբերվելու պատճառով ժամանակավորապես կդադարեցվի դրանց ներմուծումը ՌԴ ոչ միայն Թուրքիայից, այլ նաև որևէ 3-րդ երկրից:
Թուրքական կայքը գրում է, որ վերոնշյալ արգելքի իրական պատճառը ռուսական ինքնաթիռի խոցման հետևանքով հարաբերություններում առաջացած լարվածությունն է և հիշեցնում, ռուսական կողմը Թուրքիայից ներմուծվող որոշ սննդամթերքների վրա սկսեց արգելքներ կիրառել հենց ինքնաթիռի միջադեպից հետո:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |