Տարածաշրջան08:36, 21 Ապրիլ 2016
Էրդողանի գլխավոր խորհրդական. «Հայկական ուժերը պետք է անմիջապես լքեն ադրբեջանական հողերը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն հանդիպել է Անկարայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Նուսրաթ Բաղիրովի հետ և աջակցություն հայտնել ղարաբաղյան հակամարտության հարցում:
«Հայկական ուժերն առանց որևէ նախապայմանի պետք է լքեն ադրբեջանական տարածքները»,- ասել է Թոփչուն: Նաև ցավակցություն է հայտնել Ադրբեջանի դեսպանին հայ-ադրբեջանական բախումների ժամանակ սպանված ադրբեջանցի զինվորների համար:
Այնուհետև Թոփչուն խոսել է նման հանդիպումների ժամանակ ավանդական թեմա դարձած թուրք-ադրբեջանական եղբայրության մասին` ասելով, որ Թուրքիան և Ադրբեջանը մեջք մեջքի տված երկվորյակ եղբայրներ են, և նրանց եղբայրությունը օրինակ պիտի իբր լինի ողջ աշխարհի համար:
Ադրբեջանի դեսպանն էլ շնորհակալություն է հայտնել Ղարաբաղի հարցում թուրքական կողմի ցուցաբերվող աջակցության ու Թոփչուի արած հայտարարությունների համար` կրկին շեշտելով թուրք-ադրբեջանական «օրինակելի եղբայրությունը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |