• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն12:40, 26 Ապրիլ 2016

Գորշ գայլերի առաջնորդ.«Թուրքիայում ձևավորվել է «ապրիլի 24-ի սինդրոմ»

Գորշ գայլերի առաջնորդ.«Թուրքիայում ձևավորվել է «ապրիլի 24-ի սինդրոմ»

«Գորշ գայլեր»-ի քաղաքական թևը համարվող Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին հանդես է եկել ԱՄՆ-ին և Հայաստանին ուղղված սպառնալիքներով:

Թուրքական ընդդիմադիր «Zaman» թերթի կայքի տեղեկացմամբ՝ կուսակցության նիստի ժամանակ ելույթ ունեցած Բահչելին նշել է, որ Թուրքիայում ձևավորվել է «ապրիլի 24-ի սինդրոմ», որը մեծ լարվածություն է մտցնում Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում: Նա անընդունելի է համարել, որ Թուրքիան ամեն տարի ապրիլի 24-ի նախօրեին անհամբերությամբ սպասում է ԱՄՆ-ի նախագահի ելույթին, որի ժամանակ վերջինս կարող է օգտագործել «ցեղասպանություն» բառը:

Շեշտելով, որ Օբաման, այնուամենայնիվ, նախընտրում է օգտագործել «ցեղասպանությանը» համարժեք հայերեն «Մեծ եղեռն» տարբերակը, Բահչելին նկատել է տվել, որ դրանով ԱՄՆ նախագահը փորձում է հավասարակշռություն պահպանել կողմերի միջև:

Թուրք կուսակցապետը հայտարարել է. «Ժամանակն է վերջ դնելու այս իրադրությանը: ԱՄՆ-ի քաղաքական գործիչները հայկական սփյուռքին քաղաքական աջակցություն ցույցաբերելու համար եթե համարձակվեն զոհաբերել Թուրքիան, ապա բոլորը և առաջին հերթին հենց Հայաստանը, պետք է պատրաստ լինեն նաև դրա հետևանքներին»:

Բահչելին նաև վրդովմունք է հայտնել, որ Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների ընթացքում Երևանում թուրքական և ադրբեջանական դրոշներ են այրվել: Նա հոխորտացել է. «Անհնար է, որ մենք լուռ և անարձագանք նայենք, թե ինչպես են այրում մեր փառահեռ դրոշը, կարծես այն մի հասարակ լաթի կտոր լինի»: Թուրք կուսակցապետը  կոչ արել կառավարությանը՝  ընդունել սա սոսկ որպես «քաղաքական ուղերձ» և ավելի վճռական քայլեր ձեռնարկել այս առումով:

Գորշ գայլերի առաջնորդը անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ հերթական անգամ աջակցություն հայտնելով Ադրբեջանին ու շեշտելով թուրք և ազերի ժողովուրդների եղբայրության մասին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}