• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 05:04
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:19, 26 Ապրիլ 2016

Թուրք ընդդիմադիր գործիչը ներողություն է խնդրում հայ ժողովրդից

Թուրք ընդդիմադիր գործիչը ներողություն է խնդրում հայ ժողովրդից

Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական ուժերից քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական  կուսակցության (ԺԴԿ-HDP)  համանախագահ տկն Ֆիգեն Յուքսեքդաղը ներողություն է խնդրել հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության համար: Նա դա արել է կուսակցության խորհրդարանական խմբակցության  ժողովի ժամանակ:

«Խոսքերս սկսում եմ 101 տարի առաջ կոտորված, արտաքսված հայերին, ասորներին և քաղդեացիներին հիշատակելով: Ցավոք, ցեղասպանությունների առաջ ճամփա բացող մտայնություն կա խուսափել առերեսումից: Մինչդեռ եթե որևէ պետություն առերեսվում է անցյալի հետ, դա չի նշանակում, թե  նվաստանում է: Ընդհակառակը, ցավը մեղմացնում է: Ուզեք թե չուզեք` այս հողերում թափված արյունը մի օր փսխելու եք»,- Յուքսեքդաղի խոսքերն է մեջբերել թուրքական «yeniasya» լրատվական կայքը:

Ըստ նրա՝ անցյալում տեղի ունեցած կոտորածների հետ առերեսվելը ոչ միայն օրակարգային խնդիր է, այլև  պատմական պատասխանատվություն: Նրա դիտարկմամբ՝ թուրքական կառավորությունը մինչև հիմա  հայ ժողովուրդին  ասոցացնում է «Ներեցեք  հայ է» արտահայտության հետ:

Եզրափակելով իր ելույթը Յուքսեքդաղն  ասել է. «Ներողություն ենք խնդրում հորեղբայր Գրիգորից, մեր ընկեր Գարոյից և մեր քրոջից` Ռոզայից»:

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի խորհրդարանի ԺԴԿ-ի հայ պատգամավոր Գարո Փայլանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովին առաջարկել էր հետաքննություն սկսել և պարզել 1908-1915թթ․ օսմանյան խորհրդարանում ներկայացված հայ 7 պատգամավորների սպանության պատճառները:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}