• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն07:25, 26 Ապրիլ 2016

Շվեդիայում Թուրքիայի դեսպանատունը պահանջել է եթերից հանել Ցեղասպանության մասին վավերաֆիլմը

Շվեդիայում Թուրքիայի դեսպանատունը պահանջել է եթերից հանել Ցեղասպանության մասին վավերաֆիլմը

Թուրքիայի դեսպանատունը Շվեդիայում պահանջել է եթերից հեռացնել Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների և այլ ազգային փոքրամասնությունների ցեղասպանության մասին պատմող փաստագրական ֆիլմը: «Sputnik News»-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է շվեդական «TV4» հեռուստաընկերությունը:

Համաձայն հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Վիվեկա Հանսոնի հրապարակած հայտարարության՝ Թուրքիայի դեսպանատունը ճնշում է գործադրել հեռուստաընկերության վրա՝ ստիպելով վերանայել վավերաֆիլմի հեռարձակման որոշումը: Նման պահանջ է ներկայացրել Թուրքիայի դեսպանատան մամուլի կցորդ  Արիֆ Գյուլենը՝ էլեկտրոնային փոստի միջոցով:

Ապրիլի 24-ի երեկոյան «TV4»-ն , այնուամենայնիվ, եթեր է հեռարձակել «Seyfo-1915. ասորիների ցեղասպանությունը» փաստավավերագրական ֆիլմը: Հանսոնը «TV4» հեռուստաընկերության անունից հայտարարել է, որ իրենք նման պահանջները երբեք հաշվի չեն առել և դեմ են մամուլի ազատությունը սահմանափակող նմանատիպ ճնշումների կիրառմանը:

Թուրք գործչի պահանջի հիմքում եղել է այն հանգամանքը, որ ֆիլմում օգտագործվում է ցեղասպանություն բառը, մինչդեռ, ըստ Գյուլենի,  «միայն իրավասու միջազգային դատարանը կարող է որոշել՝, թե դա արդյոք ցեղասպանություն է»:

Իսկ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր և Ձախերի կուսակցության նախագահ Յունաս Շյոսթեդը միջադեպ առթիվ հայտարարել է. «Կառավարությունը պետք է խիստ մոտեցում ցուցաբերի նմանօրինակ քայլերի դեմ: Պետք է հետ կանչել դեսպանին՝ հասկացնելու համար Անկարային, որ այն վատ վերաբերմունքը, որ Թուրքիայում ցուցաբերվում է մամուլի նկատմամբ, Շվեդիայում կրկնել չեն կարող»,- ասել է պատգամավորը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}