Տարածաշրջան09:33, 27 Ապրիլ 2016
ԱՄՆ-ը կրկին զգուշացրել է իր քաղաքացիներին Թուրքիայում հնարավոր ահաբեկչության մասին

ԱՄՆ-ը Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին զգուշացրել է զբոսաշրջային նշանակության վայրերում հնարավոր ահաբեկչության մասին:
Ըստ թուրքական «Akşam» թերթի կայքի` Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը Թուրքիայում գտնվող իր քաղաքացիների էլ. փոստերին «շտապ հաղորդագրություն» վերնագրով ուղարկած նամակում հորդորել է հեռու մնալ Թուրքիայի զբոսաշրջային վայրերից:
Նամակում նշվել է, որ դեսպանատունը շարունակում է տեղեկություններ ստանալ առ այն, որ ահաբեկիչները հարմար առիթ են փնտրում Թուրքիայի հայտնի զբոսաշրջային վայրերից մեկում հարձակում կազմակերպելու համար: Նամակում նշվել է, որ ահաբեկիչները թիրախավորում են Թուրքիայում գտնվող օտարազգի զբոսաշրջիկներին:
Նշենք, որ ԱՄՆ-ի դեսպանատումը նմանատիպ զգուշացումներ էր ուղարկել իր քաղաքացիներին Նովրուզի տոնակատարություններից, ինչպես նաև մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունից առաջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |