• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 06:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական08:41, 29 Ապրիլ 2016

Թուրքիայում արդյունաբերական վթարների թիվը 6 անգամ ավելին է, քան Եվրոպայում

Թուրքիայում արդյունաբերական վթարների թիվը  6 անգամ ավելին է, քան Եվրոպայում

Թուրքիայում մահվան ելքով արդյունաբերական վթարները 6 անգամ ավելի են, քան Եվրամիության անդամ երկրներում: Թուրքական «Birgün.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել «Birleşik Metal-iş» կազմակերպության հրապարակած հաշվետվությունից: Այս երկրում արդյունաբերական վթարների ¾-ը, իսկ մասնագիտական հիվանդությունների գրեթե բոլոր դեպքերը չեն գրանցվում  համապատասխան հաստատությունների կողմից:

Թուրքիայի առողջության ապահովագրության ընկերության (SGK) արխիվներում 2012թ. առնչությամբ արձանագրված է ընդամենը 74.871 արդյունաբերական վթար, 2013թ. համար այս ցուցանիշը կազմում է 191.389: Մինչդեռ ըստ Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների՝ արդյունաբերական վթարների և մասնագիտության հետ կապված առողջական խնդիրների թիվը հուլիս 2012- հուլիս 2013 ժամանակահատվածում կազմել է 706.000: Հետևաբար, այդ ընթացքում իրականում տեղի ունեցած վթարների 72.9 տոկոսը չի գրանցվել:

Նույն ուսումնասիրության տվյալներով՝ նշյալ մեկամյա ժամանակահատվածում իրականում արձանագրվել է մասնագիտության հետ կապված առողջական խնդիրների 895.000  դեպք, մինչդեռ SGK արխիվներում այդ ցուցանիշը արձանագրվել է 2012թ. համար՝ 395, 2013թ. ՝ 351 2014թ.՝ 494: Այսպիսով, մասնագիտության հետ կապված առողջական խնդիրների 99.9 տոկոսը չի գրանցվել:

Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայում աշխատուժի ճնշող մեծամասնություն, փաստորեն, գրանցված չէ, միայն գրանցված աշխատողների վերաբերյալ վիճակագրությունն անգամ սարսափելի պատկեր է ստեղծում:

Այսպես, Թուրքիայում մահվան ելքով արդյունաբերական վթարների թիվը Մալթայի համեմատ մեծ է 2 անգամ, Նիդերլանդների համեմատ՝ 17 անգամ, իսկ եվրոպական երկրների ընդհանուր միջինացված ցուցանիշի համեմատ՝ 6 անգամ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}