Տարածաշրջան10:16, 02 Մայիս 2016
Հայտնի է դարձել Բուրսայի պայթյունը իրականացնող կազմակերպությունը

Օրեր առաջ Թուրքիայի Բուրսա քաղաքում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատագրության բազեներ» (TAK-ՔԱԲ) կազմակերպությունը:
«BBC»-ի թուրքական ծառայությունը, հղում անելով քրդական «ANF» լրատվական գործակալությանը, գրում է, որ պայթյունն իրականացրած կին մահապարտը եղել է ՔԱԲ-ի անդամ: Նշվում է, որ ռումբը ժամանակից շուտ է պայթել:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Թուրքիայի Բուրսա քաղաքի կենտրոնական մասում գտնվող մզկիթներից մեկի հարևանությամբ ուժգին պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով վիրավորվել է 13 քաղաքացի:
Փետրվար և մարտ ամիսներին Անկարայում իրականացված և 70 մարդու կյանք խլած ահաբեկչությունների պատասխաատվությունը ևս ստանձնել էր ՔԱԲ-ը:
Նշենք, որ Թուրքիայում համարում են, որ կազմակերպությունը կապված է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ, սակայն թե՛ ՔԱԲ-ը, թե՛ ՔԲԿ-ն հերքել են միմյանց հետ կապ ունենալու մասին լուրերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |