• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 06:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական07:16, 03 Մայիս 2016

Իրանը Թուրքիային առաջարկել է ավտոմեքենաների համատեղ արտադրություն սկսել

Իրանը Թուրքիային առաջարկել է ավտոմեքենաների համատեղ արտադրություն սկսել

Նախօրեին 70 հոգանոց պատվիրակությամբ Իրան մեկնած Ստամբուլի առևտրային պալատի նախագահ Էրդալ Բահչըվանը հանդիպում է ունեցել Իրանի արդյունաբերության և առևտրի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթզադեհի հետ:

Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` հանդիպման ժամանակ իրանցի նախարարը, նշելով, որ ցանկանում են խորացնել 2 երկրների միջև համագործակցությունը, առաջարկել է ավտոմեքենաների համատեղ արտադրություն սկսել:

«Երկու երկրների գործարարների համատեղ ներդրումներ անելու համար Իրանում 4 նոր արդյունաբերական գոտի ենք հիմնում: Կարող ենք 50-50 մասնաբաժնով նոր ավտոմեքենաներ նախագծել և արտահանել աշխարհի տարբեր երկրներ»,- նկատել է Նեմաթզադեհը:  

Ստամբուլի առևտրային պալատի նախագահն էլ հայտնել է, որ իրանական շուկայի ուսումնասիրության համար շուտով իրենց կառույցում հանձնաժողով կձևավորվի:

Բահչըվանը նշել է, որ առաջիկա համագործակցության համար ամենակարևորներից մեկը կլինի Թուրքիայի ֆինանսական սեկտորը: Ըստ նրա՝ մաքսային բարձր վճարների, փոխադրման միջոցների անբավարարության և բնական գազի բարձր սակագների հարցի լուծման պարագայում 2 երկրների միջև առևտրաշրջանառությունը հնարավոր կլինի հասցնել 100 մլրդ դոլարի: Այցի ընթացքում թուրքական ընկերությունները բանակցություններ են վարել շուրջ 202 իրանական ընկերությունների հետ:   

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}