Տարածաշրջան11:33, 04 Մայիս 2016
Թուրքիայի Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարը Բաքվում է

Թուրքիայի Ժանդարմերիայի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Գալիփ Մենդին մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Թուրքական «Ihlas» լրատվական գործակալության հաղորդմամբ` Մենդին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի Ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովի հետ:
Թուրքական աղբյուրը, չմանրամասնելով, թե ինչ թեմաներ են քննարկել կողմերը, տեղեկացնում է, որ Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարը հանդիպում է ունենալու նաև Ադրբեջանի Պաշտպանության նախարար, գեներալ գնդապետ Զաքիր Հասանովի, ինչպես նաև Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունի և ռազմական կցորդ Իհսան Բաշբոզքուրթի հետ:
Հայտնի չէ, թե թուրք պաշտոնյայի Բաքվում անցկացրած հանդիպումների ընթացքում ինչ հարցեր են քննարկվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |