• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
23 Հունիս, 2026
Երեքշաբթի 01:04
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:54, 05 Մայիս 2016

Թուրքիայի իշխող կուսակցությունը արտահերթ համագումար է հրավիրում. Դավութօղլուն կարող է հեռանալ

Թուրքիայի իշխող կուսակցությունը արտահերթ համագումար է հրավիրում. Դավութօղլուն կարող է հեռանալ

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ- AKP) մայիսի վերջին արտահերթ համագումար կհրավիրի: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այսօր կայանալիք ԱԶԿ նիստից հետո՝ ժամը 11-ին, վարչապետը  թեմայի  առնչությամբ մամուլի ասուլիս կկազմակերպի:

«Hürriyet»-ի թղթակից Աբդուլքադիր Սելվին այս մասին հայտնում է. «Տեղեկություններ են ստացվել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագումար հրավիրելու վերաբերյալ: Վարչապետ Դավութօղլուն  հայտարարությամբ հանդես կգա, սակայն թեկանծություն չի դնի: Մենք, իհարկե,  դա հաստատ չենք կարող իմանալ, մինչև ինքն այդ մասին չհայտարարի, սակայն միանշանակ է, որ մինչև համագումար չհրավիրվի, այս տարակարծությունը չի հանգուցալուծվի»:

Աղբյուրը ընդգծում է, որ Դավութօղլուն Էրդողանին մոտ կանգնած դեմքերից մեկն է և վարչապետի պաշտոնում է արդեն 21 ամիս: Էրդողանն ու Դավութօղլուն ներդաշնակ գործել են Սիրիայի, Եգիպտոսի, այսպես կոչված «զուգահեռ կառույցի» հետ կապված խնդիրների շրջանակներում: Նույնիսկ երբ Դավութօղլուն ընտրվել է  վարչապետի պաշտոնում, մեկնաբանություններ են եղել, որ դրանում մեծ է Դուվութօղլուի՝  Էրդողանի գաղափարակիցը լինելու գործոնի ազդեցությունը:

Այունամենայնիվ, վերջին շրջանում երկու գործիչների միջև լուրջ հակասություններ էին առաջացել:
Ապրիլի 29-ին տեղի ունեցած ԱԶԿ նիստի ժամանակ կուսակցության գործադիր խորհուրդը կուսակցապետի օգնականին զրկել էր ԱԶԿ-ի նահանգային և շրջանային ենթակառույցների ղեկավարներ նշանակելու իրավունքից: Դա, ըստ  էության, ավելի շատ նշանակում էր, որ նշյալ իրավունքից զրկվում է հենց ինքը՝  կուսակցապետ Ահմեթ Դավութօղլուն: Ընդ որում, հարցը օրակարգ էր բերվել 51 հոգանոց ժողովի 47 անդամի համատեղ ստորագրությունը կրող դիմումով:

Դրանից հետո տեղի ունեցած ԱԶԿ խմբակցական  նիստի ժամանակ Դավութօղլուն հայտարարել էր, թե պատրաստ է հրաժարվել ցանկացած պաշտոնից, սակայն չի պատրաստվում կոտրել որևէ գաղափարակից ընկերոջ սիրտը:

«Այս ամենը քննություն է: Մեր վստահած ճշմարիտ  ուղուց, անբիծ ու մաքուր քաղաքականությունից հետ չենք կանգնելու»,- ասել էր Դավութօղլուն: Այս ելույթը որոշ ուժերի կողմից մեկնաբանվել էր որպես պայքարելու պատրաստականություն, իսկ որոշներն էլ դրանում հրաժարականի ակնարկ էին տեսել:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}