• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 06:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական11:16, 05 Մայիս 2016

Bloomberg. Դավութօղլուի հավանական պաշտոնաթողության լուրը հանգեցրել է լիրայի կտրուկ անկմանը

Bloomberg. Դավութօղլուի հավանական պաշտոնաթողության լուրը հանգեցրել է լիրայի կտրուկ անկմանը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հավանական պաշտոնաթողության լուրերի ֆոնին կտրուկ անկում է գրացվել թուրքական լիրայի փոխարժեքում: «Bloomberght.com» -ի թուրքական ծառայության տեղեկության համաձայն՝ փոխարժեքի անկման պատճառն այն մտավախությունն է, թե երկրում կրկին կարող է կրկնվել այն քաղաքական խառնաշփոթը, որի պատճառով անցյալ տարի մի շարք արտասահմանյան ներդրողներ դուրս եկան Թուրքիայից:

Երեկ՝ մայիսի 4-ին,  Թուրքիայի քաղաքական լիդերների միջև սաստկացած լարվածության պատճառով դոլարի և լիրայի փոխհարաբերությունը հատել է 2.97-ի սահմանը: Ընդհանուր առմամբ օրվա ընթացքում լիրայի փոխարժեքը  նվազել է 3.9 տոկոսով, ինչը 2008թ.-ից  մինչ օրս մեկ օրվա ընթացքում գրանցված ամենամեծ անկումն է:

Երեկ մամուլում տեղեկություններ են տարածվել,  թե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ - AKP) 15 օրվա ընթացքում համագումար է հրավիրելու, որտեղ Դավութօղլուն իր թեկնածութունը չի դնի: Այս տեղեկությունից հետո՝ Թուրքիայի ժամանակով 22:22-ին, լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ կտրուկ նվազել է 3.3 տոկոսով՝ հասնելով 2.95-ի:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}