Տարածաշրջան08:40, 05 Մայիս 2016
Թուրքիայի ԶՈՒ անձնակազմի թվաքանակը կազմում է 613.419 մարդ
Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) Գլխավոր շտաբը հրապարակել է թուրքական բանակի թվաքանակի մասին տվյալներ: Թուրքական «Yenisafak» պարբերականը, հղում անելով Գլխավոր շտաբի պաշտոնական կայքում հրապարակած տեղեկատվությանը, նշում է, որ 2016թ. մայիս ամսվա դրությամբ Թուրքիայի ԶՈՒ-ում ծառայում է 613 հազար 419 հոգի, որոնցից 358-ը գեներալներ և ծովակալներ են: Նշյալ գեներալներից 325-ը ծառայում են կենտրոնական հրամանատարությունում, 32-ը`Ժանդարմերիայում, իսկ մեկ գեներալ էլ ծառայում է Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերում:
Թուրքիայի զինված ուժերում կա 39 հազար 353 սպա և 96 հազար 593 հզ. ենթասպա: Իսկ Ժանդարմերիայում ծառայություն են անցնում 21.597 հզ. պայմանագրային զինծառայող: Կրտսեր հրամանատարների թիվը հասնում է 73 հազար 716-ի, իսկ պահեստային սպաների թիվը 7087-ի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |