Տարածաշրջան08:25, 09 Մայիս 2016
Թուրքիայի իշխող և ազգայնական կուսակցությունները հնարավոր է կոալիցիա կազմեն

Թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր, թուրք հայտնի լրագրող Ահմեթ Հաքանը այսօր հրապարակած հոդվածում տեսակետ է հայտնել, ըստ որի` ամենայն հավանականությամբ շուտով բոլորը ականատես կլինեն Թուրքիայում կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) և ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) կոալիցիային:
Հաքանը «Ուշադրություն. սպասվում է ԱԶԿ-ԱՇԿ կոալիցիա» վերնագրով հոդվածում, մեջբերելով ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելիի «Կառավարությանը ցույց տված մեր փաստացի աջակցությունը կարող է իրավական դրսևորում ստանալ» հայտարարությունը, պնդում է արել, որ Բահչելին այսպիսով հայտնել է ԱԶԿ-ի հետ կոալիցի կազմելու ցանկություն մասին:
Ըստ նրա ունեցած տեղեկությունների` Թուրքիայի գլխավոր ազգայնականը մայիսի 11-ին կայանալիք կուսակցության գործադիր խորհրդի նիստին մտադիր է ԱԶԿ-ի հետ բանակցություններ վարելու լիազորություն խնդրել:
«Կարճ ասած այժմ իրավիճակն այսպիսին է` հունիսի 7-ին 80-պատգամավորներով (նախորդ ընտրությունների արդյունքում ԱՇԿ-ն 80 մանդատ էր ստացել-խմբ.) չիրականացված կոալիցիան կարծես այժմ իրականանում է 40 պատգամավորով»:
Թուրք հեղինակը նշում է, որ Բահչելին իշխանության հետ կոալիցիայի գնալու 3 հավանական պատճառ ունի, որոնցից 1-ինը կուսակիցների համար արտահերթ համագումար հրավիրելու ամենահիմնավոր «ազգայնական շերտը իշխանություն է ուզում» պատճառաբանությունը վերացնելն է: 2-րդ` ճնշումների պայմաններում անցկացվելիք հաջորդ ընտրությանը մասնակցել կառավարության հետ միասին: Ըստ Հաքանի` 3-րդ պատճառն էլ այն է, որ կուսակցության ներսում իր դեմ սկսված շարժումները Բահչելին կկարողանա ճնշել կոալիցիայի արդյունքում ստացած ուժով:
«Այժմ փնտրվում է հետևյալ հարցի պատասխանը` արդյոք Էրդողանը, ով հիմա իրեն զգում է իր հզորության գագաթնակետին, դրական կարձագանքի կոալիցիոն համագործակցությանը»,- գրում է Հաքանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |