• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 06:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:37, 11 Մայիս 2016

Թուրքիայի վարչապետի հավանական թեկնածուների շարքում ավելացել պաշտպանության նախարարի անունը

Թուրքիայի վարչապետի հավանական թեկնածուների շարքում ավելացել պաշտպանության նախարարի անունը

Թուրքական մամուլում շարունակկում են քննարկել ապագա վարչապետի պաշտոնի  ամենահավանական թեկնածուների անունները: Ըստ թուրքական «Tgrthaber.com.tr» լրատվական կայքի` եթե քաղաքական կուլիսներում մինչ այժմ քննարկվում էր տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմի, Էրդողանի փեսայի` էկոնոմիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի ու արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի թեկնածությունները, ապա այժմ այդ ցանկին ավելացել է նաև պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի անունը:

Թուրքական «Habertürk» հեռուստաալիքի եթերից նման տեղեկություն է հաղորդել թուրք հայտնի լրագրող Մեթեհան Դեմիրը, ով առաջինն էր հաղորդել, որ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) նոր վարչապետ և կուսակցության նախագահ ընտրելու համար անցկացվելիք արտահերթ համագումարը գումարելու է մայիսի 22-ին: 

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին տեղի ունեցած ԱԶԿ գործադիր խորհրդի նիստից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ կուսակցության առաջիկա համագումարին չի առաջադրելու իր թեկնածությունը կուսակցության ղեկավարի պաշտոնի համար: Այդպիսով Դավութօղլուն հայտարարեց մայիսի 22-ին տեղի ունենալիք համագումարից հետո վարչապետի պաշտոնը թողնելու մասին, քանի որ Թուրքիայում վարչապետի պաշտոնը ստանձնում է իշխող կուսակցության նախագահը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}