Քաղաքական07:55, 12 Մայիս 2016
Hürriyet. «Թուրքիայի նոր վարչապետ կդառնա Բինալի Յըլդըրըմը»

Թուրքիայի նոր վարչապետն ամենայն հավանականությամբ կդառնա տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը: Այս մասին հայտնել է թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին: Վերջինս տեղեկացնում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) կուլիսներում պտտվող խոսակցությունների համաձայն, կուսակցությունում շուրջ 90 տոկոսը կարծում է, որ 6 հավանական թեկնածուներից վարչապետ կնշանակվի Բինալի Յըլդըրըմը:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հրաժարականից հետո շրջանառվում է 6 թեկնածուի անուն՝ տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմ, Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաք, Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղ, Առողջապահության նախարար Մեհմեթ Մյուեզզինօղլու և փոխվարչապետ Նուման Քուրթուլուշ, Պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազ:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ կուսակցության առաջիկա համագումարին չի առաջադրելու իր թեկնածությունը կուսակցության ղեկավարի պաշտոնի համար: Այդպիսով Դավութօղլուն հայտարարեց մայիսի 22-ին տեղի ունենալիք համագումարից հետո վարչապետի պաշտոնը թողնելու մասին, քանի որ Թուրքիայում վարչապետի պաշտոնը ստանձնում է իշխող կուսակցության նախագահը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |