Տարածաշրջան12:40, 16 Մայիս 2016
Թուրքիայի ոստիկանությունը պատրաստվում է մայիսի 19-ի հավանական ահաբեկչությանը

Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչությունը 81 նահանգների ոստիկանական վարչություններին զգուշացում է ուղարկել մայիսի 19-ին երկրի տարածքում սպասվելիք հավանական ահաբեկչության մասին:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` բոլոր վարչություններին ուղարկված նամակներում նշված է, որ հետախուզական տեղեկություններ կան առ այն, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը ծրագրում է մայիսի 19-ին Թուրքիայում ահաբեկչություն կազմակերպել:
Ըստ աղբյուրի՝ վարչություններին ցուցում է տրվել վերանայել ամսի 19-ին Աթաթուրքի հիշատակի, սպորտի ու երիտասարդության օրվա կապակցությամբ ձեռնարկվող անվտանգության միջոցառումներն ու ավելացնել նորերը:
Մյուս կողմից հետախուզական ստորաբաժանումները հայտնել էին, որ այդ օրը ԻՊ-ի թիրախում են լինելու Աթաթուրքի դամաբարանն ու Անկարայի Ջեբեջի կոչվող զորամասը:
Մամուլում հայտնված լուրերից հետո Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում նշվել է, որ մայիսի 19-ին դամբարանը բաց է լինելու այցելուների համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |