• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 05:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:02, 17 Մայիս 2016

Թուրքերը ռուսական հետք են փնտրում PKK-ի կողմից իրենց ուղղաթիռը խոցելու մեջ

Թուրքերը ռուսական հետք են փնտրում PKK-ի կողմից իրենց ուղղաթիռը խոցելու մեջ

Թուրքական մամուլում ուշագրավ  հոդված է հայտնվել մայիսի 13-ին Չուքուրջայում«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից SA-18 հրթիռով Թուրքիայի օդուժի Kobra ուղղաթիռի խոցման վերաբերյալ:

Այդ առնչությամբ թուրքական «Vatan» թերթին հարցազրույց է տվել Թուրքիայի ԶՈւ հատուկ ստորաբաժանման պահեստազորի սպա, անվտանգության փորձագետ Աբդուլլահ Աղարը:

Վերջինս պնդել է, որ PKK-ի կողմից համացանցում հրապարակված ուղղաթիռի խոցման տեսանյութից պարզ է դառնում, որ այն խոցվել է նույն մոդելի հրթիռով, ինչն իր ուսին կրել էր դեռևս դեկտեմբերին Բոսֆորի նեղուցով անցնող ռուսական ռազմանավի տախտակամածին կանգնած զինվորը:   

Աղարը նշել է, որ տեսանյութից երևում է, թե ինչպես է քուրդ գրոհայինն օգտագործում ռուսական SA սերիայի (SA-7 Grail / Strela - 2, SA-18 կամ SA-24) կառավարվող հրթիռը: Դա բավական ժամանակակից հրթիռ է և այժմ ներառված է ռուսական բանակի սպառազինության մեջ, ինչն էլ մտածելու տեղիք է տալիս, թե ինչ ճանապարհով է այն հայտնվել քուրդ զինյալների ձեռքում:

Աղարը համոզված է, որ դեկտեմբերին ռուսական ռազմանավի վրա այդ հրթիռի ցուցադրումն անկասկած ինչ-որ ուղերձ էր պարունակում, սակայն Թուրքիան այժմ պետք է գտնի հետևյալ հարցի պատասխանը. «Արդյո՞ք այս իրավիճակը Ռուսաստանի կողմից PKK-ին ուղղակի աջակցելու ցուցանիշն է, թե՞  մեկ այլ օտար երկրի հատուկ ծառայություններն են քրդերին տարամադրել այդ զենքը ռուսական աջակցության պատկեր ստեղծելու համար»:

      

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}