Քաղաքական07:53, 18 Մայիս 2016
Չավուշօղլուն` Լավրովին. «Եթե ապացուցեք, հրաժարական կտամ»

Վիեննայում տեղի ունեցած Սիրիայի միջազգային աջակցության խմբի հավաքի ժամանակ ուշագրավ երկխոսություն է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև:
Ըստ «Aktifhaber.com» լրատվական կայքի` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, մոտենալով ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովին, նրա հետ խոսել է Թուրքիայի` «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչներին զինամթերք վաճառելու վերաբերյալ ռուսական կողմի հայտարարությունների մասին:
Ըստ թուրքական աղբյուրի` Չավուշօղլուն, դիմելով Լավրովին, ասել է. «Դուք շատ լուրջ դիվանագետ եք և չպետք է հավատաք այդպիսի անլուրջ պնդումների: Պարոն նախագահը (Էրդողան) շատ հստակ հայտարարեց, ես էլ կկրկնեմ. եթե Թուրքիայի կողմից ԻՊ-ին օգնելու վերաբերյալ որևէ ապացույց ունեք, ապա ես պատրաստ եմ հրաժարական տալու, բայց եթե չկարողանաք ապացուցել Ձեր պնդումները, կհրավրեմ Ձեզ ցմահ հյուրընկալվելու Անթալիայում»:
Նշենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն Անվտանգության խորհրդին Թուրքիայի կողմից «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը զենք-զինամթերք ուղարկելու մասին փաստաթղթեր էր ներկայացրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |