Քաղաքական07:38, 19 Մայիս 2016
Էրդողանի և Օբամայի հեռախոսազրույցը
Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: Ինչպես իրազեկում է թուրքական «Turkiyegazetesi» թերթի կայքը, ավելի քան 1 ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Բարաք Օբաման քննարկել են Սիրիայի փախստականների, ինչպես նաև «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության խնդիրը:
Կողմերն ընդգծել են, որ պետք է միասնական ջանքեր գործադրել Թուրքիայում, Եվրոպայում և այլ վայրերում ահաբեկչական գործողությունների կանխման համար: Նրանք հավելել են, որ ԱՄՆ-ն և Թուրքիան պիտի համագործակցեն հակաահաբեկչական պայքարում, այդ թվում՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ:
Նախագահները շեշտել Սիրիայում կնքված զինդադարարի շարունակության անհրաժեշտության մասին նաև:
Թուրքական աղբյուրը հայտնում է, որ Օբաման կարևորել է Թուրքիայի անվտանգության հարցը, որպես ՆԱՏՕ-ի՝ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի անդամ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |