Քաղաքական11:59, 19 Մայիս 2016
Հայտնի է դարձել Թուրքիայի նոր վարչապետի թեկնածուի անունը

Թուրքիայում վերջին օրերին ամենաշատ քննարկվող թեմաներից մեկի՝ նոր վարչապետի և իշխող կուսացության ղեկավարի թեկնածուի հարցում հստակություն մտցվեց: Մայիսի 19-ին առավոտյան տեղի է ունեցել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության կենտրոնական և գործադիր խորհրդի (MKYK) նիստը, որի ընթացքում քննարկվել է կուսակցության նոր նախագահի թեկնածուի հարցը:
Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի՝ վերոնշյալ նիստի ընթացքում որոշում է կայացվել ԱԶԿ-ի նոր նախագահի և վարչապետի պաշտոնի համար առաջադրել Թուրքիայի ներկայիս տրանսպորտի նախարար Բինալը Յըլդըրըմի թեկնածությունը:
Աղբյուրի համաձայն՝ մայիսի 22-ին տեղի կունենա ԱԶԿ նախագահի ընտրությունը, որի ընթացքում Յըլդըրըմը կլինի միակ թեկնածուն:
Նշենք, որ Թուրքիայի սահմանադրության համաձայն՝ իշխող կուսակցության նախագահը միաժանակ ստանձնում է նաև երկրի վարչապետի պաշտոնը: Ուստի տվյալ դեպքում Յըլդըրըմը, ընտրվելու դեպքում, կդառնա Թուրքիայի Հանրապետության 27-րդ վարչապետը:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր ԱԶԿ-ի նախագահի պաշտոնը թողելու մասին: Նա նաև նշել էր, որ ԱԶԿ-ի գալիք արտահերթ համագումարում չի առաջադրի իր թեկնածությունը կուսակցության նախագահի պաշտոնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |