• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 05:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:45, 23 Մայիս 2016

Թուրքիայի իշխող կուսակցության ղեկավար կազմում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել

Թուրքիայի իշխող կուսակցության ղեկավար կազմում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել

Թուրքիայի արդեն նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի` իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նախագահի պաշտոնից հեռանալու և այդ պաշտոնը Բինալի Յըլդըրըմի կողմից ստանձնելուց հետո փոփոխություններ են տեղի ունեցել կուսակցության բարձրագույն ղեկավարության կազմում:

Ըստ թուրքական «Aktifhaber.com» լրատվական կայքի` նախօրեին Թուրքիայի նորընտիր վարչապետ Յըլդըրըմի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունեցած խորհրդակցությունից հետո վերաձևավորվել է կուսակցության` 50 հոգուց բաղկացած կենտրոնական գործադիր կոմիտեի խորհուրդը:  Ամենակարևոր որոշումները կայացնող այս խմբից դուրս են մնացել 6 նախարար և կուսակցության 8 փոխնագահ: Դրանց թվում են արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը և Յալչըն Աքդողանը, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Սուլեյման Սոյլուն, գյուղատնտեսության նախարար Ֆարթւք Չելիքը, ֆինանսների նախարար Նաջի Աղբալը:

Նշվում է, որ ցուցակից դուրս մնացածների փոխարեն ներառվել են նոր անուններ, որոնց թվում է նաև ԱԶԿ-ի Ստամբուլի պատգամավոր Մարգար Եսայանը:

Աղբյուրն ավելացնում է նաև, որ ղեկավար խորհրդի ցուցակից դուրս են մնացել ընդգծված կերպող Դավութօղլուին հարող Մեհմեթ Բաբաօղլուն և Սելչուք Օզթուրքը, որոնց փոխարեն ներառվել են Էրդողանի հետ մտերմությամբ հայտնի Եմինե Նյուր Գյունայը և Ազիզ Բաբուշչուն:   

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}