Տարածաշրջան12:38, 24 Մայիս 2016
Թուրքիայի նոր վարչապետը տնտեսության գերակա ուղղություն է հռչակել արտադրությունը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցություն» (AKP-ԱԶԿ) կուսակցության նախագահ և նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը, կառավարության կազմի հաստատվելուց հետո, ելույթով է հանդես եկել կուսակցության ժողովին:
Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի` Յըլդըրըմը, խոսելով տնտեսության մասին ասել է, որ այն պետք է զարգացնել գլխավորապես արտադրության ընդլայնման միջոցով:
«Տնտեսություն ասելով` չպետք է բանկ կամ փող հասկանալ, տնտեսություն ասելով` պետք է հասկանալ արտադրություն»,- ասել է նոր վարչապետը:
Նա նաև նշել է, որ պետական կարևորության առաջնահերթություններից է երիտասարդների աշխատանքային զբաղվածությունն ապահովելը, ինչպես նաև Թուրքիայի բոլոր շրջաններում ներդրումների համար նպաստավոր պայմաններ ստեղծելը:
Յըլդըրըմը խոսել է նաև քաղաքացիների միջև եկամուտների հնարավորինս արդար բաշխման ու ամենատարբեր ոլորտներին աջակցելու մասին` ևս մեկ անգամ շեշտելով, որ առաջին և անխուսափելի առաջնահերթությունը Թուքրիայի տնտեսությունը արտադրության շնորհիվ հզորացող տնտեսության վերածելն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |