Տարածաշրջան14:03, 25 Մայիս 2016
Թուրքիայի Հաքքարի նահանգում արգելվել են հանրահավաքները և բողոքի երթերը

Թուրքիայի սահմանամերձ Հաքքարի նահանգի նահանագապետարանն արգելել է նահանգում անցկացնել բացօթյա հանրահավաքներ և բողոքի երթեր:
Թուրքական «Dogan» լրատվական գործակալությունը, հղում անելով նահանգապետարանի պաշտոնական հայտարարությանը, տեղեկացնում է, որ արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև հրապարակվի հավելյալ ծանուցում:
Նշվում է, որ նշյալ արգելքի սահմանումը կապված է Թուրքիայի խորհրդարանի կողմից պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշման և սահմանադրական փոփոխություններ անելու առաջարկի ընդունման հետ:
Ենթադրվում է, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) կարող է ակտիվ գործողությունների անցնել: Արգելքը սահմանվել է հնարավոր զանգվածային անկարգություններից, սադրանքներից, խուսափելու համար, ինչպես նաև ազգային անվտանգությունը և հասարակական կարգը պահպանելու նպատակով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |