Քաղաքական18:11, 25 Մայիս 2016
Քըլըչդարօղլու. «Առանց արյուն թափելու Թուրքիայում կառավարման համակարգը չի փոխվի»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր գործիչ, «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադառնալով կառավարման նախագահական համակարգի փոփոխության վերաբերյալ քննարկումներին, իշխանության հասցեին սուր քննադատություններ է հնչեցրել: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը:
«Առանց արյուն թափելու կառավարման համակարգը չեք կարողանա փոխել: Որովհետև, եթե դուք փորձեք դա անել, մենք անպայման դիմադրություն ցույց կտանք, իսկ դուք կփորձեք ձեր ջրցան մեքենաններով, զենքերով ու ոստիկաններով մեզ ճնշել ու սպանել: Նախագահական համակարգի կանցնեք միայն մի դեպքում, եթե մեզ կարողանաք սպանել: Իսկ դա ձեզ չի հաջողվի: Ձեր ձեռքերը արյունոտ են, դուք ժողովրդավարությանը չեք հավատում»,-ասել է Քըլըչդարօղլուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |