Քաղաքական09:44, 26 Մայիս 2016
Թուրքիայի նոր կառավարության կարգախոսը. «Քիչ թշնամի, շատ բարեկամ»

Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը և նոր 65-րդ կառավարությունը «Քիչ թշնամի, շատ բարեկամ» կարգախոսով Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ կարևոր փոփոխություններ կիրականացնեն: Այս մասին հայտնում է թուրքական «Haberturk» լրատվական կայքը՝ մատնանշելով նոր վարչապետի խոսքերը. «Պատմությունն այսօր, այս տարածաշրջանում մեզ վրա շատ կարևոր պարտականություններ է դնում: Այս պարտականությունները կամ պետք է այսօր իրականացնենք, կամ էլ ամբողջ պատմության ընթացքում զգալու ենք հավանական հիասթափության դառը հետևանքը»:
«Haberturk»-ը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուններից ստացված տեղեկություններին, ներկայացրել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունում վերջին շրջանում նկատվող ճգնաժամները և դրանց լուծման ուղղությամբ սպասվող քայլերը:
Այս տարիներին ամենաշատ հետընթացն արձանագրվել է Իսրայելի հետ հարաբերություններում: Ակնկալվում է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև «Մավի Մարմարա» նավի համար փոխհատուցման բանակցությունները կամփոփվեն հունիսին: Թուրք-իսրայելական մերձեցումը մեծ կարևորություն ունի արևելյան Միջերկրականում էներգետիկ քաղաքականության և Սիրիայում, Իրաքում, Յեմենում ու Լիբիայում տիրող անկայունության ֆոնին:
Հաջորդ երկիրը, որի հետ Թուրքիայի հարաբերությունները վերջին տարիններին լարվել էին, Եգիպտոսն է: Երկու երկրներին հաշտեցնելու գործը ստանձնել է տարածաշրջանում Թուրքիայի ամենակարևոր գործընկեր Սաուդիան Արաբիան: Գազայի խնդրի լուծման և տարածաշրջանում կայունության հաստատման համար երկու երկրների համագործակցությունը պարտադիր է: Նշվում է, որ երկկողմ հարաբերությունները կկարգավորվեն տարածաշրջանային ջանքերի շնորհիվ:
Թուրքիայի օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո երկու երկրների հարաբերությունները թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հետընթաց էին գրանցել: Սպասվում է, որ Թուրքիայի նոր կառավարությունը կարևոր քայլեր կձեռնարկի առաջին հերթին տնտեսական և հասարակական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, չնայած Ռուսաստանում հայտարարում են, որ Թուրքիայում վարչապետի փոփոխությունը 2 երկրների հարաբերությունները բարելավման չի հանգեցնի:
Սիրիայի հարցում, չնայած Թուրքիան լուրջ փոփոխություններ չի ակնկալում, բայց կշարունակի արդյունավետ աշխատել կոալիցիոն ուժերի հետ:
Քրդական հարցի վերաբերյալ Թուրքիայի նոր կառավարության ծրագրում նշվում է, որ Անկարան դրական է վերաբերվում Բաղդատի կենտրոնաձիգ իշխանության լիազորությունների նվազեցմանը և Իրաքում քրդական ինքնավար իշխանության նման տարածքային սուբյեկտների կազմավորմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |