Տարածաշրջան09:15, 30 Մայիս 2016
Էրդողանը պնդում է, որ PKK-ականները ռուսական զենքով են խոցել թուրքական ուղղաթիռը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այն զենքով, որով քուրդ զինյալները Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում խոցել էին թուրքական ուղղաթիռը, ռուսական էր: Ըստ թուրքական «haberler» լրատվամիջոցի` Էրդողանն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ Դիարբեքիրից վերադառնալիս:
«Գիտենք, որ Ռուսաստանն ահաբեկչական կազմակերպությանը զենք է տվել: Գիտենք, թե ինչ զենք է օգտագործվել: Ահաբեկիչների ձեռքին Ռուսաստանի կողմից տրված հակաօդային պաշտպանության համակարգեր և հրթիռներ կան»:
Ըստ Էրդողանի` «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալներին զենք մատակարարվում է Սիրիայից և Իրաքից: Խոսելով Թուրքիայի զինված ուժերի (TSK) «Fırtına» կոչվող հաուբիցի մասին, Էրդողանը շեշտել է, որ դրանք իրականացնում են լուրջ գործառույթներ: Նաև հավելել է, որ թուրքական մասնավոր սեկտորները նաև զբաղվում են անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Չուքուրջայում PKK-ի զինյալների կողմից խոցվել էր Թուրքիայի օդուժի «Kobra» տեսակի ուղղաթիռ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |