Տարածաշրջան09:11, 30 Մայիս 2016
Չավուշօղլուն արձագանքել է հարաբերությունները կարգավորելու մասին Պուտինի արած հայտարարությանը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկություն մասին արած հայտարարությանը:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Չավուշօղլուն առաջարկել է ռուսական կողմի հետ ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որտեղ կքննարկվեն այն քայլերը, որոնք Ռուսաստանը սպասում է Թուրքիայից:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մասնավորապես ասել է. «Պուտինն ասում է` քայլ ենք սպասում: Մենք էլ ասում ենք, որպեսզի կարողանանք կատարել այդ քայլերը, եկեք համատեղ աշխատանքային խումբ ստեղծենք: Թող նրանք երկխոսեն, անհրաժեշտ քայլերի մասին ծրագրեր առաջարկեն: Ըստ նրանց ցանկության` կարող ենք և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական ձևաչափով քննարկել մեր կատարելիք քայլերը և ընդհանուր հայտարարի գալ»:
Նշենք, որ պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Վլադիմիր Պուտինը նշել էր, որ իրենք պատրաստ են քննարկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը` պայմանով, որ Անկարան պետք է անի առաջին քայլը: Պուտինը, սակայն, չէր որոշակիացրել, թե ռուսական կողմն ինչ քայլ է սպասում Թուրքիայից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |