Տարածաշրջան07:52, 31 Մայիս 2016
Թուրքիայի Սիլոփ շրջանում պայթյուն է որոտացել, կան զոհեր և վիրավորներ

Մայիսի 30-ին երեկոյան Թուրքիայի հարավարևելյան սահմանամերձ Շըրնաք նահանգի Սիլոփ շրջանի կենտրոնում պայթյուն է որոտացել: Թուրքական ոստիկանությանը պատկանող զրահապատ մեքենայի անցնելու ժամանակ պայթեցվել է ինքնաշեն պայթուցիկ սարք: Ինչպես իրազեկում է թուրքական «Birgun» թերթի կայքը, պայթյունի հետևանքով սպանվել է 4 քաղաքացի, ևս 19-ը վիրավորվել են, որոնցից 5-ը՝ ոստիկաններ:
Նշվում է, որ վիրավորվածներից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ: Վերջիններս պայթյունը իրականացրածներին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ գործողություններ են սկսել:
Թուրքական մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ պայթյունը իրականացրել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |