• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 07:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն07:41, 01 Հունիս 2016

Թուրքիայի վարչապետը հույս է հայտնել, որ Բունդեսթագն անհանգստացնող որոշում չի կայացնի

Թուրքիայի վարչապետը հույս է հայտնել, որ Բունդեսթագն անհանգստացնող որոշում չի կայացնի

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը առաջին պաշտոնական այցը Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական Հանրապետություն կատարելուց առաջ օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին:

Յըլդըրըմը ներկայացրել է այցի մանրամասները, խոսել Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկության մասին: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haberturk» լրատվական կայքը, Յըլդըրըմը Բունդեսթագում հունիսի 2-ին սպասվող բանաձևի քվեարկությունն անվանել է զավեշտալի:

Ըստ նորանշանակ վարչապետի՝ 1915-ին սովորական դեպքեր էին, որոնք հնարավոր են պատերազմական պայմաններում: 

Նա կրկնել է պատմություն ուսումնասիրելու վերաբերյալ իր նախորդների հայտարարությունները՝ ասելով. «Մենք աշխարհին ասում ենք, որ որևէ թաքցնելու բան չունենք, գաղտնիք չունենք, թող ուսումնասիրեն: Պատմաբանները թող անեն այդ գործը: Եթե այն քաղաքականության գործիք դարձնենք, սխալ կլինի: Գերմանիայի հետ հարաբերությունները կտուժեն, ինչը մենք չենք ցանկանում»:

Յըլըդրըմը հիշեցրել է, որ Գերմանիայում 3.5 միլիոն թուրք է ապրում: Ըստ վարչապետի՝ Գերմանիայի խորհրդարանը չի կարող ականջալուր չլինել 3.5 միլիոն ընտրազանգվածի ձայնին: Յըլդըրըմը նշել է, որ չի ցանկանում, որ բանաձևն ընդունի և հույս է հայտնել, որ ողջախոհությունը կհաղթի:

«Անհանգստացնող որոշում չի կայացվի: Եթե անգամ կայացվի, ապա որևէ բան չի լինի: Այն մեզ համար առ ոչինչ է: Բայցևայնպես, չենք ցանականում, որ նման որոշումն ընդունվի»:

Յըլդըրըմի խոսքերով՝ Թուրքիան այն երկրներից չէ, որ զբաղվում է շանտաժով, սպառնում է կամ հակընդեմ ծրագրեր է մշակում: «Թուրքիան ասում է այն, ինչ մտածում է, երկակի ստանդարտներ չի կիրառում: Մենք անմնացորդ հավատարիմ ենք մեր կնքած պայմանագրերին. Մնում է Եվրամիությունը իր  խոստումը պահի»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}