Տարածաշրջան09:07, 01 Հունիս 2016
Թուրքերը PKK-ի քուրդ զինյալներից ամերիկյան արտադրության հակատանկային հրթիռ են առգրավել

Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին շրջանում շարունակվում են թուրք ուժայինների գործողությունները «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) գրոհայինների դեմ, ինչի շրջանակներում չեն դադարում բախումները կողմերի միջև:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` թուրք ուժայինները երեկ PKK-ից ամերիկյան արտադրության AT-4 մոդելի մեկ հակատանկային հրթիռ և գեներատոր են առգրավել:
Հաղորդվում է, որ նշյալ մոդելի հրթիռ է գտնվել Իրաքի Քուրդիստանի զինված ուժերին` Փեշմերգային, ԱՄՆ-ի կողմից ուղարկված զենք-զինամթերքում: Աղբյուրն ավելացնում է նաև որ շատ է խոսվում այն մասին, թե «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեպ պայքարի համար Փեշմերգային ուղարկված զենքերի մի մասը հայտնվում է PKK-ի ձեռքում:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Թուրքիայի Չուքուրջա շրջանում ՔԲԿ-ականները ռուսական արտադրության SA-18 հրթիռով խոցել էին Թուրքիայի օդուժի պատկանող Kobra ուղղաթիռ: Դեպքը թուրքական տարբեր շրջանակների, մինչև անգամ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար առիթ հանդիսացան ռուսական կողմին մեղադրելու ՔԲԿ-ին զենք մատակարարելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |