• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 07:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն18:57, 02 Հունիս 2016

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը չի սատարում Գերմանիայի դեմ մեջլիսի հռչակագրի ընդունմանը

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը չի սատարում Գերմանիայի դեմ  մեջլիսի հռչակագրի ընդունմանը

Թուրքիայի խորհրդարանական 4 խմբակցություններից 3-ը՝ որոշում են կայացրել Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման վերաբերյալ համատեղ հռչակագրով հանդես գալ: Այս մասին հայտնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ազգային մեծ ժողովի փոխնախագահ Աքիֆ Համզաչեբին հայտարարել է, որ մեջլիսի նախագահությունը դատապարտում է Գերմանիայի կողմից այդ բանաձևի ընդունումը: Նա տեղեկացրել է, որ հռչակագրի ընդունման համար հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ: Մեջլիսի փոխնախագահն այնուհետև խոսքը փոխանցել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ), ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցությունների (MHP-ԱՇԿ) խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին, որոնք բանաձևին սատարելու պատրաստակամություն են հայտնել:

Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) հրաժարվել է միանալ նախաձեռնությանը: ԺԴԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Իդրիս Բալուքենը նշել է, որ իրենք միշտ կողմ են արտահայտվել պատմության հետ առերեսվելուն: Հայտնելով, որ իր կուսակցությունը հավանություն չի տալիս հռչակագրի տեքստին, Բալուքենը նշել է, որ Գերմանիայի խորհրդարանի որոշմանը պետք է պատասխանեն Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը  և կառավարությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}