• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն13:42, 02 Հունիս 2016

Թուրքական ծագումով Բունդեսթագի պատգամավորը ելույթ է ունեցել «անմոռուկ» կրծքանշանով

Թուրքական ծագումով Բունդեսթագի պատգամավորը ելույթ է ունեցել «անմոռուկ» կրծքանշանով

Այսօր Գերմանիայի դաշնային խորհրդարանում Բունդեսթագում, քվեարկության դրված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը հաստատվեց ձայների ճնշող մեծամասնությամբ (միայն 1 դեմ և 1 ձեռնպահ): 

Թուրքական «Sondakika.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ բ
անաձևի հաստատումից առաջ  ելույթ ունեցած Գերմանիայի «Կանաչների կուսակցության» համանախագահ, ծագումով թուրք Ջեմ Օզդեմիրը Թալեաթ և Էնվեր փաշաներին մարդասպան  է անվանել: 

Օրինագծի ընդունման համար պայքարի առաջատարներից մեկը հանդիսացող Օզդեմիրը նշել է, որ հաշվի առնելով հավանական հետևանքները՝ չպետք է թաքցնել պատմական իրողությունները: Նա հիշեցրել է, որ Թուրքիայում «հայ» բառն օգտագործվում է որպես վիրավորանք:

Օրինագծի հաստատումից հետո «Կանաչների» համանախագահը  շնորհակալություն է հայտնել երկրում գործող եկեղեցիներին, նախագահ Յոահիմ Գաուկին և դաշնային խորհրդարանի նախագահին՝ Հայոց ցեղասպանության խնդիրը խորհրդարանի օրակարգ բերելու հարցում գործադրված ջանքերի համար:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 2-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությանը Կանցլեր Անգելա Մերկելը ներկա չի եղել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}