• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 07:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն07:35, 03 Հունիս 2016

Թուրքիայի արտահանողների միության նախագահ. «Թուրքիան Բունդեսթագից սովորելու ոչինչ չունի»

Թուրքիայի արտահանողների միության նախագահ. «Թուրքիան Բունդեսթագից սովորելու ոչինչ չունի»

Թուրքիայի արտահանողների միության նախագահ Մեհմեթ Բույուքէքշին գրավոր հայտարարություն է տարածել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ:

Թուրքական «İhlas» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Բույուքէքշին շեշտել է, որ Գերմանիան կարևոր տեղ է զբաղեցնում Թուրքիայի արտաքին առևտրական հարաբերություններում, բայց միևնույն ժամանակ, երկու երկրների հարաբերությունները չեն սահմանափակվում միայն առևտրի ոլորտով. դրանք բազմապրոֆիլ են և բազմամյա պատմություն ունեն:

Հիշեցնելով, որ Թուրքիայում նաև հայկական ծագմամբ քաղաքացիներ են բնակվում, թուրք գործիչը գրում է. «Մենք հայկական արմատներ ունեցող բազմաթիվ արտահանողներ, ներդրողներ ունենք: Մեծ զարմանքով ու ցավով տեղեկացանք, որ  չնայած այս ամուր հարաբերություններին՝ Գերմանիայի դաշնային խորհրդարանը 1915թ. դեպքերի վերաբերյալ բանաձև է ընդունել: Մենք անգամ չէինք կարող ենթադրել, որ նմանատիպ որոշում կարող է կայացվել Գերմանիայի պես երկրի խորհրդարանում»:

Բույուքէքշին կարծիք է հայտնել, թե Գերմանիայի կողմից «պատմական թեմայի քաղաքականացումը»  մի սխալ է, որը չի կարող արտացոլել ոչ եվրոպական արժեքները, ոչ էլ ընդհանրապես որևէ արժեք: 

«Անընդունելի է, որ առանց Թուրքիայի պատմության վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու 
Գերմանիայի պատգամավորները որոշում են կայացնում: Կարծում ենք, որ նմանատիպ պատմական խնդիրները կարող են քննարկվել միայն երկխոսության և օբյեկտիվ ու արդար մոտեցումների շրջանակներում: Թուրքիան Գերմանիայի խորհրդարանից սովորելու ոչինչ չունի»:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}