Ցեղասպանություն07:57, 06 Հունիս 2016
Թուրքիան Եվրոպայում կորցրեց իր վերջին դաշնակցին
Ամերիկյան «Foreign Policy» ամսագիրն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման առթիվ Գերմանիայի և Թուրքիայի միջև առաջացած լարվածությանը: «Sputniknews»-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ ամսագիրը գրում է, որ Թուրքիան փաստորեն կորցրեց Եվրոպայում իր վերջին դաշնակցին:
«Թուրքիայի ամենակարևոր առևտրային գործընկերը հանդիսացող Գերմանիայից դեսպանի հետկանչը Եվրամիությանն անդամակցել ցանկացող Անկարայի համար բոլորովին էլ դրական քայլ չէ», - նկատում է «Foreign Policy»ը:
Իսկ Վաշինգտոնի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետներից Բյուլենթ Ալիռըզայի կարծիքով՝ դեռևս վաղ է գնահատել Բունդեսթագի ընդունած որոշման՝ Բեռլին-Անկարա փոխհարաբերությունների վրա ունենալիք ազդեցությունը:
«Այս շրջանում, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը գտնվում է բավականին բարդ փուլում, Գերմանիան միակ երկիրն էր, որին կարող էր վստահել Թուրքիան: Եվ նա թիկունք դարձրեց Թուրքիային: Ակնհայտ է, որ այդ որոշումն ազդելու է Թուրքիա- Գերմանիա հաևրաբերությունների վրա, սակայն հարցն այն է, թե ինչ կլինի դեսպանի հետկանչից և խորհրդարանի կողմից տրված պատասխանից հետո», - հարց է բարձրացրել է փորձագետը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |